Իրանի իշխանությունները կարծում են, որ Իսրայելի հարձակումներից հետո ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունների շարունակումը կորցրել է իմաստը՝ ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Անհնար է խոսել բանակցությունների պատրաստակամության մասին և միաժամանակ համակարգել գործողությունները՝ թույլ տալով սիոնիստական ռեժիմին հարվածել Իրանի տարածքին»,- շեշտել է Բաղային:                
 

Ո՞ Ւմ պիտի ենթարկվեն հանրապետության դպրոցները

Ո՞ Ւմ պիտի ենթարկվեն հանրապետության դպրոցները
25.10.2012 | 20:11

«Ժառանգություն» կուսակցության անդամ ԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆԸ, որ նախանձախնդիր է կրթությանն առնչվող ցանկացած հարցում, ֆեյսբուքյան իր էջում այսօր հետևյալ գրառումն է արել. «Հայաստանում հիմնական դպրոցները, այսինքն` բոլոր դպրոցների 2/3-ը, գտնվում են Երևանի քաղաքապետարանի և մարզային իշխանությունների ենթակայության տակ, այսինքն` կրթության բնագավառում ոլորտի պետական քաղաքականության իրականացման պատասխանատում դառնում են տեղական ինքնակառավարման մարմինները, ինչը, բոլորս գիտենք, թե ինչպես է անդրադառնում կրթության կազմակերպման որակի վրա: ԿԳ նախարար պարոն Աշոտյանը, փաստորեն, հանրային քննարկմանն է ներկայացրել արդեն աչք ծակող այս խնդիրը։ Առաջարկում եմ ակտիվորեն քննարկել հետևյալ հարցը. հանրապետության բոլոր դպրոցները ենթարկվեն տեղական ինքնակառավարման մարմինների՞ն, թե՞ ԿԳ նախարարությանը, այսինքն` մարզային կրթության վարչությունները ենթարկվեն մարզպետի՞ն կամ Երևանի քաղաքապետի՞ն, թե՞ ԿԳ նախարարին»:

Այս առաջարկին անմիջապես արձագանքել են մի խումբ օգտատերեր, որոնցից ԱՇՈՏ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆԸ մասնավորապես գրում է.
«Ո՛չ նա (նկատի ունի ԿԳ նախարարին- Լ. Մ.), ո՛չ էլ մեկ այլ լուծում չի փրկի իրավիճակը: Հայաստանում գործում է կառավարման պատասխանատվությունից խուսափելու մշակույթ: Այսօր դպրոցի կառավարումն ամբողջովին դրված է դպրոցի տնօրենների ուսերին, իսկ դրա շուրջ կառուցված «վերահսկողությունը» չի գործում` լինի դա դպրոցում գործող խորհրդի, տարատեսակ վերահսկողական մարմինների, քաղքապետարանի կամ մարզպետարանների կրթության վարչությունների և այլ ծառայությունների տեսքով: Որպես առաջին քայլ, նախ պետք է ազատվել անձեռնմխելի տնօրեններից, հատկապես քաղաքական հենարան ունեցողներից, պատգամավորների կամ այլ իշխանական լծակ ունեցող տղամարդկանց կանանցից, մայրերից, քույրերից ու հարսներից: Սա այն մինիմում քայլն է, որ առաջարկում եմ ու, բնականաբար, այն բավարար չէ»:


Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ

Դիտվել է՝ 4155

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ